Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ

Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ
03.12.2013 | 17:09

Չորս տարի է, ինչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համագործակցում է Վրաստանի մի շարք դպրոցների հետ և իրականացնում կրթական փորձի փոխանակման ծրագրեր: Կրթահամալիրի սովորողները մեկնում են Թբիլիսի, հանդիպում իրենց հասակակիցների հետ, բարեկամանում: Նույն կերպ վրացի երեխաներն են այցելում Հայաստան, հյուրընկալվում կրթահամալիրի սովորողներին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցանվում է նաև վրացերենը որպես օտար լեզու:
Այսօր կրթահամալիրի սաների հյուրերն էին Թբիլիսիի Սոլիկո Վիրսալաձեի անվան գեղարվեստի թիվ 1 դպրոցի տնօրեն, արվեստագետ Քեթևան Բարնաբիշվիլին և վրացի դպրոցականներ:
Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:
-Կրթական փորձի փոխանակումը ի՞նչ է տվել այսօր հայ և վրացի երեխաներին:
-Երեխաները երկու երկրների դեսպաններն են: Այդ 7-16 տարեկան երեխաները շատ կարևոր դեր են խաղում երկու երկրների բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համար: Մենք ամեն ինչ անում ենք, որ փոխայցելությունների շնորհիվ երեխաները կարողանան ճանաչել երկու երկրների մշակույթը, պատմությունը: Այս նախագիծը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է արդեն չորրորդ տարին, իսկ Սոլիկո Վիրսալաձեի գեղարվեստի դպրոցի հետ համագործակցում է արդեն երկու տարի:
-Վրաստանը կամաց-կամաց մուտք է գործում դեպի Եվրամիություն: Ի՞նչ հեռանկարներ է բացում ԵՄ-ն Ձեր երկրի առջև:
-Մեզ` արվեստագետներիս համար, կարևոր է, որ երկրում լինի ստեղծագործական մթնոլորտ, և ամեն մարդ կարողանա զբաղվել իր գործով: Իմ սերնդակիցները հաճախ էին հանդիպում իրար, և կար փոխադարձ մտերմություն, սեր: Այն ժամանակ հարցեր չէին առաջանում, թե ինչու ենք մենք իրար սիրում կամ բարեկամանում միմյանց հետ: Բայց հետո եղավ դադար, և մենք` երկու ժողովուրդներս, հեռացանք իրարից: Եվ այսօր Աշոտ Բլեյանը մեծ գործ է անում` հնարավորություն ընձեռելով, որ երկու հարևան պետությունների երեխաները կարողանան ճանաչել միմյանց մշակույթը և մտերմանան: Մենք երեխաներին սովորեցնում ենք, որ հարգեն միմյանց և ճանաչեն ու իմանան միմյանց մշակույթը:
-Անկախության սերունդը տարբերվում է սովետական երկրի քաղաքացիներից իր մտածողությամբ: Այսօր նրանք ազա՞տ են հարևան երկրի քաղաքացիների հետ հարաբերություններում:
-Երեխայի դաստիարակությունը սկսվում է կրթությունից: Այս կրթահամալիրում բավականին բարձր է կրթության մակարդակը: Ես դա հասցրել եմ նկատել: Այս կրթահամալիրում աշխատում են այնպիսի գործիքներով, ուսուցումն այն մակարդակով է իրականացվում, որ շրջանավարտները կարող են հանգիստ գնալ և իրենց կրթությունը շարունակել եվրոպական ցանկացած երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում:
Աշոտ Բլեյանը մեզ համար կենդանի լեգենդ է: Նա այնպիսի բաներ է անում կրթահամալիրի երեխաների, և առհասարակ` Հայաստանի համար, որ զարմացած եմ և շատ տպավորված:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

/www.irates.am/hy閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓/1748000202">

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ